Փետրվարի 19-ը «ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր. հայտնում է
Yerkir.am-ը:
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն, յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:
Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, մանկատներին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:
Հավելենք՝ օրերս՝ փետրվարի 14-ին, նշվել է նաև գիրք նվիրելու միջազգային օրը։