Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանում «Անդին»-ը, ավանդույթի համաձայն, հավաքել էր իր հեղինակներին, բազմաթիվ գրողների և այլ անդինասերների:
Միջոցառման ժամանակ ներկայացվեց «Անդին»-ի 12-րդ ԲԱՑԱՌԻԿ համարը, իսկ 2014 թվականի նախորդ համարները հյուրերն ստացան որպես նվեր:
Ամսագրի գրական բաժնի խմբագիր, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանը ողջույնի իր խոսքում ասաց, որ երկու գրողի, ինչպես նաև գրողի հետ ընթերցողի հանդիպումն ինքնին արդեն մշակույթ է, և գիրք նվիրելու օրվա հետ կապված` «Անդին»-ի այս միջոցառումը, իր շուրջը հավաքելով ամսագրի հեղինակներին և ընթերցողներին, ստեղծում է մշակութային մի միջավայր, որի նպատակն է անմիջական շփումը:
«Անդին»-ին միացավ նաև ՀՀ մշակույթի նախարարությունը, որը Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ անակնկալ էր պատրաստել երիտասարդ գրողների համար՝ նվիրելով Դերենիկ Դեմիրճյանի և Պարույր Սևակի ընտրանիները: