|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գրախանութներում անհնար է Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ գրականություն գտնել, մինչդեռ գրադարակները կքում են ադրբեջանական գրքերից. Մոսկվայում Ռուբեն Գալիչյանի «Պատմության առասպելականացում. Ադրբեջան, Հայաստան, հերյուրանքներ եւ փաստեր» գրքի շնորհանդեսի ժամանակ բողոքել է Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
«Մեր ինստիտուտում երկու գիրք կա Նախիջեւանի, երկու գիրք էլ` Ղարաբաղի մասին, ընդ որում` դրանցից մեկը 40 տպագիր էջ է` Լեռնային Ղարաբաղի պատմության մասին հսկայական աշխատանք: Դրանց հրատարակման համար գումարներ են հարկավոր: Սակայն որքան դիմել եմ հայ գործարարներին, ապարդյուն»,- ասել է նա:
Զախարովը ադրբեջանական գրականության առատությունը կապում է «նավթախողովակի» հետ` փողերը շատ են: «Իսկ դուք Քսենյա Սոբչակին եւ այլոց բնակարաններ մի' նվիրեք, այլ այդ գումարները ներդրեք հրատարակչություններում»,- խորհուրդ է տվել նա հայ գործարարներին:
Ըստ գիտնականի` Հայաստանում հիանալի հետազոտություններ են իրականացվում, սակայն դրանք տպագրվում են հայերեն: «Ցավոք, Ռուսաստանում ոչ բոլորն են հայերեն կարդում: Դա տպագրում եք ձեզ համար, բայց տպագրեք աշխարհի համար»,- կոչ է արել նա: