կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-20 21:05
Հասարակություն

Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լևոն Մկրտչյան

Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լևոն Մկրտչյան

Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հաճելի անակնկալ են մատուցել Avedisian School Ավետիսյան դպրոցի աշակերտները:

Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը և 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին նվիրել են Ղևոնդ Ալիշյանի «Այրարատ», իսկ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին «Կոմիտաս» գրքերը՝ փոխադարձաբար կրթության ոլորտի պատասխանատուներից նվեր ստանալով Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու գործերը:

Աշակերտների հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով գեղեցիկ անակնկալի համար, կարևորել է հասարակության մեջ, հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում գիրք նվիրելու ավանդույթի արմատավորվումը: Նա երեխաներին հորդորել է լավ սովորել ու երբեք չհուսահատվել անհաջողություններից. «Կյանքը երբեք միայն հաջողություններից կամ էլ անհաջողություններից կազմված չէ, միշտ էլ անհաջողությանը փոխարինում է հաջողությունը և հակառակը, կարևորը՝ կյանքում չհուսահատվեք և առաջ գնաք ձեր ընտրած ազնիվ ճանապարհով»,-ասել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը, օգտագործելով հանդիպման առիթը, հետաքրքրվել է, թե ինչպես են աշակերտներն ընդունում դպրոցում իրականացվող փոփոխությունները` մասնավորապես ավագ դպրոցի բեռնաթափման նախաձեռնությունը. «Շատ լավ, բայց ավելի շատ ուրախացել եմ, որ 4-րդ և 9-րդ դասարաններում վերականգնվել է թելադրություն, փոխադրություն գրելու պահանջը, քանի որ դրանց միջոցով կարողանում ես ներկայացնել քո ազատ մտածողության հնարավորությունը»,-ասել է Զավեն Անտոնյանը, ով, ի դեպ, նամակագրության 45-րդ միջազգային մրցույթի հատուկ մրցանակակիր է:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն