|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ հարյուրավոր փարիզեցիներ դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն Տեոյի, գրում է «L'Express.fr»-ը։
Ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի մոռացվել, Տեո և Ադամ, այսպիսի վանկարկումներով իրենց երթը շարունակել են խաղաղ ցուցարարները։ Ցույցի մասնակիցները Տեոյի գործը համարում են ցածր ռասիզմի արդյունք և կոչ են անում բոլորին զանգահարել հակառասիստական ասոցիացիաներ և արհմիություններ՝ բողոքելու ընդդեմ ոստիկանության բռնության և աջակցելու երիտասարդ Տեոյին։
«Մենք ոչինչ չենք մոռացել և ոչինչ չենք ներում։ Ոստիկանությունն ամենուր է, իսկ արդարություն չկա։ Այս ամենը չպետք է մնա անպատիժ, պետք է զինաթափել ոստիկաններին»,- վանկարկում են ցուցարարները։
Հիշեցնենք, որ Տեոյին ձերբակալել էին մի քանի շաբաթ առաջ։ Տղային մահակով բռնաբարելու համար մեկ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել, իսկ մյուս երեքին մեղադրել են բռնի գործողությունների մեջ։ Չորս ոստիկաններին էլ հեռացրել են աշխատանքից։