Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զանգվածային ցույցերի մոտ 700 մասնակից է ձերբակալվել Եգիպտոսում: Ինչպես հաղորդում է BBC-ին, առավել բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել մայրաքաղաք Կահիրեում, որտեղ բախումների հետեւանքով զոհվել են մեկ ցուցարար եւ մեկ ոստիկան, ինչպես նաեւ երկրի հյուսիսարեւելյան Սուեզ քաղաքում, որտեղ, որոշ տվյալներով, անկարգությունների մասնակիցները հրկիզել են տեղի վարչական շենքը եւ գրոհել կառավարող ազգային-ժողովրդավարական կուսակցության շտաբ բնակարանը: Եվս չորս մարդ էր զոհվել երեքշաբթի անցկացված բողոքի ակցիայի ժամանակ: Ոստիկանության ներկայացուցիչները, ճիշտ է, պնդում են, թե Կահիրեի մահվան դեպքերը ոչ մի կապ չունեն ցույցերի հետ:
Իրավիճակը Եգիպտոսում սկսել է սրվել աֆրիկյան մեկ ուրիշ պետությունում` Թունիսում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներից հետո, որտեղ բնակչությունը, հուզումների մի քանի ամսից հետո, տապալեց նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալիին, որը ստիպված հեռացավ երկրից: Ինչպես Թունիսում, եգիպտական անկարգությունների մասնակիցները վրդովմունք են հայտնում ահագնացող գներից, գործազրկության բարձր մակարդակից եւ կոռուպցիայից: Ցուցարարների գլխավոր պահանջը պետության ղեկավար Հոսնի Մուբարաքի հրաժարականն է: