Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Մայիսի 9-ի կապակցությամբ։
«80 տարի առաջ մեր հերոսական ավագ սերունդը ֆաշիզմի դեմ անագորույն պայքարում կռեց Մեծ հաղթանակը, հնարավոր ստրկացումից ազատագրեց խորհրդային երկիրը՝ դարչնագույն ժանտախտից փրկելով մարդկությանը։
Մեր հերոսական պապերն ու հայրերը, մայրերն ու քույրերը հաղթանակի համար արեցին առավելագույնը՝ վճարելով չափազանց թանկ գին։ Այն առանձնակի ծանր էր հատկապես ընդամենը երեք տասնամյակ առաջ Մեծ Եղեռն տեսած հայերիս համար՝ շուրջ 600․000 զինվորագրյալից ռազմի դաշտում ընկավ գրեթե կեսը։
Խորհրդային Հայաստանի հայության հետ պատերազմին մասնակցեց և սփյուռքահայությունը՝ հրաշալի գիտակցելով հնարավոր պարտության աղետալի հետևանքները մայր հայրենիքի համար։ Դա մասնակցություն էր թե մարդկային, թե նյութական ռեսուրսով։
Ի դեմս լեգենդ դարձած Գևորգ Վարդանյանի, Իվան Աղայանցի, Հայկ Հովակիմյանի ու այլոց՝ պատերազմին իրենց անուրանալի մասնակցությունը բերեցին անտեսանելի ճակատի մյուս հայ մարտիկները՝ հետախույզներն ու հակահետախույզները, յուրաքանչյուրն իր կարողության սահմաններում մոտեցնելով Մայիսի 9-ը։
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ի խորոց սրտի շնորհավորում է Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ համոզված լինելով, որ կվերականգնվի մայիսյան մեր մյուս հաղթական տոների ավանդույթը»։