Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ողբերգական պատերազմի հետևանքով մենք կորցրինք մեր ոսկե սերնդից լավագույններին, որոնց համար հող հայրենին թանկ էր ամեն ինչից: Մեր լավագույն զավակների կորստի ցավին դիմակայելը թեպետ դժվար է, բայց ճիշտ ճանապարհը, ցավն արհամարհելով, կրկին ապրելն է, ու փյունիկի նման նորից կրակներից վեր հառնելը:
Ահա այսպիսի նշանաբանով Կոտայքի մարզի Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի անձնակազմը հուշ-ցերեկույթ էր կազմակերպել գյուղի անհայտ զինվորի հուշարձանի տարածքում:
Բջնեցիները անմնացորդ նվիրվածությամբ մասնակցել են և' սովետական ժողովուրդների հայրենական մեծ պատերազմին, և' արցախյան երկու պատերազմներին: Վերջին պատերազմում անմահացան 19-ից 20 տարեկան երեք բջնեցի: Եվս մեկն էլ իր կյանքը հող հայրենիին էր ավանդել 2016-ի ապրիլյան պատերազմում:
Ու թեպետ դժվար է, բայց Բջնիի երեխաները իրենց մեջ ուժ են գտել, խեղդել վիշտը և այսօր մեծարում ու փառաբանում են իրենց հերոսներին՝ մեծ հավատով, որ մենք դեռ կվերադառնանք Շուշի: