|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Թբիլիսիի փրայդ» ԼԳԲՏ ակցիայի հակառակորդների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև բախումների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 11 մարդու: Այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում հաստատել է ՆԳՆ-ն:
Իրավիճակը մի քանի անգամ սրվել է այն տարածքի մոտ, որտեղ տեղի է ունեցել «Թբիլիսի փրայդի»՝ շաբաթվա առաջին միջոցառումը: Ազգայնական խմբերի ներկայացուցիչները փորձել են հասնել նաև այն վայրը, որտեղ նախատեսվում էր ֆիլմ ցուցադրել ԼԳԲՏ համայնքի մասին:
Երթին ներկա են եղել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Իրավապահները տեղում հատուկ միջանցք են բացել, որպեսզի միջոցառման մասնակիցները մուտքի հետ խնդիրներ չունենան: