կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 18:40
Իրավական

34-ամյա երիտասարդը ձերբակալվել է 25-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով

34-ամյա երիտասարդը ձերբակալվել է 25-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2017թ. փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի, աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 25-ամյա բնակիչը: 

Նույն օրը  դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 25-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախնական քննության տվյալներով՝ բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1982թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ծալովի դանակ:

34-ամյա տղամարդը ձերբակալվել է, ով ընդունել է, որ ինքն է դանակի երկու հարված հասցրել տուժողին:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական, դատաքրեագիտական և դատամիկրոմասնիկային համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունր շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: