|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել քրեական գործ: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 14-ին, Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած դանակահարությունների փաստով:
Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աճուկային շրջանի դանակահաություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 10 րոպե անց, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ովքեր պարզել են՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Ն.-ն է, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Գագիկ Հ.-ն: Բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջիններս վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 19:40–ի սահմաններում՝ Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։