Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ. մայիսի 16-ին՝ ժամը 00.30-ին Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի և գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչ:
Նույն օրը 27-ամյա բնակչի մայրը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. մայիսի 15-ին՝ ժամը 21.35-ի սահմաններում իրենց շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ որդուն դանակահարել է նույն շենքի բնակիչը՝ ծնված 1995թ.:
Դեպքի առթիվ 2020 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: 27-ամյա երիտասարդը տուժող է ճանաչվել:
Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1995թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Հայտնաբերվել են արնանման հետքեր, ագրավվել են հագուստներ, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: