| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել Արմավիր գյուղում 22-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալված 19-ամյա Վ.Մարտիրոսյանի նկատմամբ: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2018թ. մարտի 21-ին՝ ժամը 21:55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1996թ. ծնված Ն.Պողոսյանը։
Ավելի ուշ՝ մարտի 22-ին՝ ժամը 00-ի սահմաններում, երիտասարդն առանց գիտակցության գալու մահացել է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ Ն.Պողոսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Արմավիր գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Նախնական տվյալներով՝ Ն.Պողոսյանին կրծքավանդակի և որովայնի շրջանում, դանակի գործադրմամբ, 7 հարված է հասցվել: Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: