կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 11:49
Աշխարհ

Այս պահին Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն այլ երկրի, որի քաղաքացի է նա, անհնար է. փաստաբան

Այս պահին Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն այլ երկրի, որի քաղաքացի է նա, անհնար է. փաստաբան

Այս պահին Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն այլ երկրի, որի քաղաքացի է նա, անհնար է. ըստ ադրբեջանական Trend գործակալության` հայտնել է Լապշինի ադրբեջանցի փաստաբան Սաֆար Հուսեյնովը:

Ըստ նրա` գործով հետաքննությունը դեռևս շարունակվում է: «Հետաքննության ավարտից հետո Լապշինը պետք է կանգնի դատարանի առջև: Դատավճռի կայացումից հետո հնարավոր է քննարկվի նրա արտահանձնման հարցը այն երկրներից մեկին, որի քաղաքացի է նա: Մինչև դատարանի որոշումը Լապշինը չի կարող արտահանձնվել այլ երկրի»,- ասել է Հուսեյնովը:

Նա հավելել է, որ Լապշինի ընտանիքի անդամները դեռևս իրեն չեն դիմել: «Նրա ընտանիքը պետք է դիմի դեսպանություն` նրա հետ հանդիպման համար, ինչից հետո ընտանիքի անդամները դեսպանատան միջոցով կարող են դիմել ինձ»,- պարզաբանել է փաստաբանը:

Նշենք, որ ՄԻԵԴ-ում Ալեքսանդր Լապշինի շահերը ներկայացնող փաստաբան Կարինա Մոսկալենկոն  ավելի վաղ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրենք փորձում են կազմակերպել Լապշինի՝ Իսրայելի քաղաքացի մոր այցը Բաքու:

Ի դեպ՝  Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է օտարերկրացի փաստաբաններին՝ պաշտպանել Ադրբեջանում գտնվող քաղաքացիների շահերը: