Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած` ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, նախկինում դատված` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանը հայտնաբերվել է Վրաստանում և ձերբակալվել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Yerkir.am-ի տեղեկություններով` հետախուզվողն արդեն կալանավորված է, և ներկայումս քննարկվում է նրան Հայաստանին արտահանձնելու հարցը: Դեռևս հայտնի չէ` Գաբրիելյանը ցանկություն հայտնե՞լ է վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ, սակայն այն, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի և պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ, պարզ է:
Հիշեցնենք, որ նրա հիվանդություններն ընդգրկված են ՀՀ կառավարության կողմից հաստատված`«Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»:
Կալանավորի արտահանձնումը հնարավոր է տևի մի քանի ամիս, ինչպես դա եղավ Վրաստանում ձերբակալված` օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանի պարագայում:
Հիշեցնենք, որ Գաբրիելյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելը):