կարևոր
406 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-17 14:56
Քաղաքական

Անկախության հռչակագիրը ոչ ոք չի կարող չեղարկել, նույնիսկ՝ ժողովուրդը․ իրավաբանորեն դա անհնար է․ Ալեքսանդր Կոչուբաև

«Եկել եմ ասելու, որ պետք է հանգստանալ․ Անկախության հռչակագիրը ոչ ոք չի կարող չեղարկել, վերացնել կամ այլ մանիպուլյացիաների ենթարկել և խնդիրը պաթոսի, հայրենասիրության մեջ չէ, խնդիրը իրավաբանության մեջ է: Այս մասին խորհրդարանում «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված լսումների ժամանակ  հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվելիք սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի մասին ՍԴ որոշմանը։

«Իրավաբանության տեսանկյունից ոչ միայն որեւէ պաշտոնյա չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը, այլ ժողովուրդը, քանի որ իրականությունը ֆիզիկապես անհնար է վերացնել, չեղարկել։ 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ հայ ժողովրդի հռչակած անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի։ 1990 թվականի օգոստոսի 23-ի որոշումը կայացած փաստ է, պատմական իրողություն։ ՔՊ-ն և Ադրբեջանի ղեկավարությունը ուզում են փոխել մեր ընդհանուր նպատակները և պետության հիմնարար սկզբունքները՝ Հայ դատը, պահանջատիրությունը, Արցախի հետ վերամիավորման հեռանկարը։ Սա ձեռնտու է մեր և արևմտյան, և արևելյան հարևաններին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: