Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, անփոփոխ է թողել ՄԻԵԴ-ի՝ մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր ճանաչվեցին հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի ապօրինի ձերբակալման, խոշտանգումների և սպանության փորձի համար Բաքվի բանտում: Դատարանը պարտավորեցրել է Բաքվին՝ Լապշինին վճարել 30 հազար եվրոյի չափով դրամական փոխհատուցում:
Վճիռը հրապարակելուց հետո փոխհատուցում ստանալու համար Լապշինը «Արցախբանկի» վճարային քարտի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ Ադրբեջանը թող գումարը փոխանցի այդ քարտին:
«Իհարկե, ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում կայացրեց»,- DW-ին ասել է Ալեքսանդր Լապշինը՝ նաև տարօրինակ համարել այն, որ Բաքուն դիմել է դատարան՝ գործը վերանայելու համար։
2016 թվականին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում՝ Ադրբեջանի խնդրանքով: Երկու ամիս անց՝ տեղի բանտերից մեկում անցկացնելուց հետո, Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական հանձնարարությամբ հանձնվել էր Բաքվին: