|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների վկայությամբ` «Հայկական վերածնունդ» հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս հաճախ է մեկնում Մոսկվա` հանդիպելու շինարարական մեծ կորպորացիայի սեփականատեր, մեծահարուստ Վարդգես Արծրունուն: Արծրունին հայտնի «Արտսինվեստ» հոլդինգի գլխավոր տնօրենն է: Ժամանակին, Կարեն Դեմիրճյանի օրոք, նա զբաղեցնում էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի ու ՀԽՍՀ շինարարության պետկոմի նախագահի պաշտոնները (1987–90 թթ.): Արթուր Բաղդասարյանը հույս ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության ընտրարշավի համար ֆինանսական հովանավոր դարձնել 76–ամյա Վարդգես Արծրունուն: Նրա աջակցությամբ Արթուր Բաղդասարյանը գրեթե հասցրել է Մոսկվայում հեռուստաընկերություն բացել, որի մեկնարկը ինչ–ինչ պատճառներով հետաձգվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: