|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ստորագրեցին դաշինքային համագործակցությամբ հանդես գալու փաստաթուղթ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արման Մարտիրոսյանը, մինչ արարողությունը, հայտարարեց, որ վերոնշյալ քաղաքական ուժերը համագործակցում են և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են դաշինքով:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «օրը պատմական է»: Վարդան Օսկանյանն էլ` թե իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սեյրան Օհանյանին շատ բան է միավորում ե'ւ անցյալում, ե'ւ ներկայում: Սեյրան Օհանյանն էլ նշեց, թե եկել է «զօր ու գիշեր աշխատելու»: «Հերիք է հանդուրժենք այն բացթողումները, որ կան»,- հայտարարեց նա:
Ուշագրավ է, որ, չնայած նման «պատմական» օրվան, երեք նախկին նախարարները խուսափեցին պատասխանել լրագրողների հարցերին: