|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը քիչ առաջ բողոքի ակցիայի` քաղաքապետարան ներխուժած մասնակիցներին առաջարկեց խնդրի շուրջ նրանց մասնակցությամբ քննարկում կազմակերպել:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պարզաբանում տալ, թե Շահումյանի հրապարակի հարակից տարածքի այգում ինչու են ծառահատումներ եղել:
Փոխքաղաքապետն առաջարկեց գնալ «Մոսկվայի տան» մեծ դահլիճը, ուր կգան համապատասխան մասնագետներն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ քննարկելու հարցը: Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին՝ նշելով, որ իրենք նախասրահում կսպասեն Տարոն Մարգարյանին:
Քիչ առաջ էլ փոխքաղաքապետը հայտարարեց, որ քաղաքապետը պատրաստ է հանդիպման, թող բողոքի ակցիայի մասնակիցները 20 հոգուց բաղկացած խումբ կազմեն ու բարձրանան քաղաքապետի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ պահանջում են բաց հանդիպում: «Թող քաղաքապետն իջնի ներքև»,- հայտարարեցին նրանք: