Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ նոր Սահմանադրության` հանրապետության նախագահը մարմնավորում է ազգային միասնությունը: Այսօր լրագրողները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին խնդրեցին մեկնաբանել, այդ ինչպես՞ է նախագահն ապահովելու ազգային միասնությունը:
Վարդան Պողոսյանը նշեց, որ ընդհանրապես պառլամենտական կառավարման դեպքում նախագահը կառավարման գործընթացների մեջ ուղղակի ներգրավվածություն չունի: Նախագահը, որպես կանոն, Սահմանադրության կանոնների երաշխավորն է, իսկ Սահմանադրությունը վերկուսակցական փաստաթուղթ է, այն քաղաքացու համար է: Եվ եթե նախագահի պարտականությունը Սահմանադրությանը հետևելն է, ուրեմն նա պետք է նույնպես լինի վերկուսակցական ու չեզոք: Եվ եթե նախագահն իրականացնում է այդ ամենը, ուրեմն նպաստում է հասարակության ինտեգրացմանը:
«Նախագահն իրավունք չունի կողմնապահ լինելու, դիրքորոշումներ հայտնելու ժամանակ իրավունք չունի ակնհայտ նախապատվություն տալու որևէ մեկ կուսակցության կամ նսեմացնելու որևէ այլ կուսակցության: Նախագահը, ձերբազատված լինելով քաղաքական պարտավորություններից, դրանով իսկ նպաստում է տվյալ պետությունում միասնության և կոնսենսուսի ապահովմանը»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Նա նշեց, որ սխալ է այն միակողմանի մեկնաբանությունը, թե նախագահի լիազորությունները նոր Սահմանադրությամբ սահմանափակվում են, և որ դա դեմոկրատական չէ, սակայն յուրաքանչյուր համակարգ ունի իր յուրահատկությունները, և պառլամենտական կառավարման համակարգում նախագահը, չլինելով գործադիր իշխանության ուղղակի իրականացնող, կարող է ներգործել բոլոր քաղաքական իշխանությունների վրա` իր վերկուսակցական ու անաչառ մոտեցումներով: