կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 21:11
Քաղաքական

Մինչև արտակարգ դրության վերացումը հետաձգել բոլոր հանրային նշանակություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Մինչև արտակարգ դրության վերացումը հետաձգել բոլոր հանրային նշանակություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իր վերջին լիագումար նիստում Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի Քաղաքային կոմիտեն կրկին անդրադարձավ Երևան քաղաքի խնդիրներին, Քաղաքապետարանի և քաղաքապետի անարդյունավետ աշխատանքին և մի շարք որոշումներին, որոնք կարող են անդառնալի վնասներ հասցնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին։

Ավարտին ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն որոշեց ավագանուն ու քաղաքապետին դիմել հետևյալ կոչով. «Հաշվի առնելով երկրում առկա ճգնաժամային իրավիճակը և դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը, նկատի ունենալով, որ արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքացին զրկվել է սահմանադրությամբ իրեն վերապահված միջոցառումների ու հավաքների կազմակերպման միջոցով հանրային հարցեր քննարկելու հնարավորությունից, կոչ ենք անում Երևանի ավագանուն ու քաղաքապետին, մինչև արտակարգ դրության վերացումը հետաձգել բոլոր հանրային նշանակություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, ինչպիսին են քաղաքաշինական մեծ ծրագրերը (օրինակ՝ Ֆիրդուսի թաղամասի վերակառուցումը), ոչ անհրաժեշտ հատկացումները և խնդրահարույց ծախսերը (օրինակ՝ արձանների տեղադրում) և այլն։

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտե 17 հուլիս, 2020թ.»: