| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2019 թվականին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Դաշնակցության սատարած կուսակցական եւ համակիր թեկնածուների հետ հանդիպումը` ըստ Yerkir.am-ի հայտնում է aparaj.am-ը:
Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, շրջանների պատասխանատու ընկերներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ համակարգում առկա խնդիրներին: Մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել հարկ եղած լիազորությունները եւ հնարավորությունները համայնքներին չտրամադրելու շուրջ, ինչը անհրաժեշտություն է ինքնուրույն գործունեություն ծավալելու եւ ՏԻՄ համակարգի լիակատար կայացման համար:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների կողմից շեշտվել է, որ Դաշնակցությունը երկրի կառավարման համակարգում մշտապես կողմնակից է ապակենտրոնացման սկզբունքի կիրառմանը, եւ ՏԻՄ համակարգի կայացումը լավագույն միջոցն է այս նպատակին հասնելու համար:
«Դաշնակցության համար անչափ կարևոր է տարածքային համաչափ զարգացման սկզբունքի իրագործումը, որի համար կուսակցությունը բազմաթիվ նախաձեռնություններ է իրագործում: Նման նախաձեռնություններից է նաև այսօրվա հավաքը: Նպատակ ունենք խորհրդակցել համայնքապետերի, ավագանու անդամների հետ, ծրագրեր մշակել և փորձել ՏԻՄ լիազորություններն ընդլայնել: Մենք համոզված ենք, որ այս ճանապարհով արցախյան գյուղի զարգացման հնարավորություն կստեղծենք: Նման հավաքների, համաժողովների ընթացքում հնչած մտքերը շատ դեպքերում օրենքի նախագծեր են դառնում և վերջնարդյունքում շահում է Արցախի քաղաքացին ու պետությունը»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Ամփոփելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ Կենտրոնական կոմիտեի անդամները շնորհակալություն են հայտնել հանդիպման մասնակիցներին ու վստահեցրել, որ երկուստեք համագործակցությունն ապագայում եւս շարունակական կլինի:
