Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը կշարունակի Ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված ջանքերը. ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վալինկինը:
«2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում շփման գծում քառօրյա պատերազմից հետո, որը, ձեր ուշադրությունն եմ հրավիրում, հնարավոր եղավ դադարեցնել Ռուսաստանի ժամանակին միջնորդական միջամտության շնորհիվ, համանախագահ երկրների կողմից ձեռնարկվեցին իրավիճակի նորմալացմանն ուղղված մի շարք քայլեր»,- ասել է նա` հիշեցնելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները:
Վաոլինկը ափսոսանքով է նշել, որ մինչ օրս այդ գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել: Ավելին` նա շեշտել է, որ այցյալ տարվա դեկտեմբերի 29-ին արդեն բախում եղավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: «Այդ ժամանակ զոհվեցին հայ զինծառայողներ, հարձակվող ադրբեջանցի զինվորներից մեկը սպանվեց Հայաստանի տարածքում»,- ընդգծել է դիվանագետը: