|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Միջազգային բազմաթիվ կառույցներ հրաժարվում են Արցախում ծրագրեր իրականացնել, ու փաստարկը ոչ այնքան Արցախի չճանաչվածությունն է, որքան Ադրբեջանի ռեակցիան: Այս մասին ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հավաստիացրեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա մասնավորապես նշեց. «Մենք համատեղ պետք է մտածենք, թե ինչպես փորձենք այս սառույցը հալեցնել: Որոշակի ձեռքբերումներ լինում են, բայց դրանք համակարգային չեն: Պետք է համատեղ մտածենք՝ ինչպես միջազգային հարթակներում բարձրացնենք այս խնդիրն ու շոշափելի արդյունքներ ստանանք, այլ ոչ միայն հայտարարություններ», - ասաց պաշտպանը`հավելելով, որ չճանաչվածության և Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական դիրքորոշումների պատճառով Արցախը մեկուսացված է միջազգային հանրությունից: