|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ կշարունակի ջանքերը` ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Մոսկվայում լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարևար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է Россия 24-ը:
«Եթե ցանկանում ենք գործնականում լուծել հարցը, ապա անհրաժեշտ է գործել ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով` համանախագահները մի քանի տարիների ընթացքում աշխատանք են տարել խաղաղ կարգավորման պայմանագրի մշակման ուղղությամբ, սակայն կողմերը չեն համաձայնեցրել փաստաթղթի վերջնական տարբերակի կետերը: Ըստ Լավրովի` հակամարտող երկրների արտգործնախարարները շարունակում են հանդիպումները եւ աշխատանքը, իսկ համանախագահները առաջարկել են կարգավորման փաստաթղթի նոր` կրճատված տարբերակը, սակայն արդյունքներ դեռեւս չկան: