կարևոր
3079 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-11 18:17
Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանը դիտարկում է որպես Մոսկվայի ջանքերը նեղացնելու փորձ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանը դիտարկում է որպես Մոսկվայի ջանքերը նեղացնելու փորձ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանը դիտարկում է որպես փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի ջանքերը և միջամտել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

«Մենք սա դիտարկում ենք որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը որևէ կերպ միջամտելու և մեր կողմի միջնորդական ջանքերը նեղացնելու հերթական փորձ»։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, ինքնիշխան պետության գործն է, թե ինչպես կառուցի իր հարաբերությունները։ Բայց միևնույն ժամանակ, խոսելով ԵՄ ներկայացուցիչների իրական հնարավորությունների մասին, Զախարովան ասել է, որ «8 տարի Բեռլինն ու Փարիզը չկարողացան կանխել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չհասնի նման թեժ փուլ»։

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։ Գիտենք դրանց եզրակացության ժամկետները: Եվ մենք կանոնավոր կապեր ենք պահպանում այդ հարցի շուրջ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Ակնկալում ենք օգտվել նաեւ առաջիկայում Աստանայում ԱԳ նախարարի կողմից Խորհրդի նիստի շրջանակներում նախատեսված միջոցառումից»,- ասել է Զախարովան։