|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում գտնելու համար: Ինչպես տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի անդամ, սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, կշարունակի միջնորդական ջանքերը՝ կողմերին աջակցելու համար ԼՂ հիմնախնդրի լուծման համար կոնսենսուսային հիմքի մշակման հարցում», - ասել է Լուկաշևիչը:
Նրա խոսքով` միջնորդական առաքելության արդյունավետությունը կախված է նախ և առաջ հակամարտության կողմերից, նրանց քաղաքական կամքից, որոնք անհրաժեշտ են բանակցային սեղանի շուրջ ԼՂ հակամարտության կարգավորման համար: