| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանն ու ՉԺՀ առևտրատնտեսկան հարցերով խորհրդական Վան Շիցեյը ստորագրել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի նախագծի իրականացման համաձայնագիրը, որով նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները:
Չինական դպրոցի կառուցման ծրագիրը հաստատված է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև կնքված 2014 թվականի նոյեմբերի 21-ի միջկառավարական համաձայնագրով: Կարևորելով նախագիծը՝ Կրթության և գիտության նախարարը նշել է, որ Հայաստանը ազգային կրթական համակարգի զարգացման համատեքստում կարևորում է կրթական երկխոսությունն ու միջմշակութային կապերի զարգացումը:
«Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, մենք այն դիտարկում ենք երկու հիանավուրց ժողովուրդների պատմության, լեզվի ու մշակույթի ճանաչման արդյունավետ մեխանիզմ»,- նշել է Մկրտչյանը:
Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կառուցվելու է Երևանի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող Հ. Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցի տարածքում: Համաձայնագրում ամրագրվում է, որ նախագծային և շինարարական աշխատանքերն ամբողջությամբ իրականացվում են Չինաստանի կողմից: Հայկական կողմը, համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի, ապահովում է փորձաքննության և վերահսկողության իրականացումը: Չինական դպրոցի ծրագիրն ամբողջությամբ ֆինասավորվում է Չինաստանի հանրապետության կառավարության կողմից: Շինարարության արժեքը կազմում է ավելի քան 101 մլն յուան /շուրջ 15 մլն դոլար/: Ամրագրվում է, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2016թ. և կտևեն 2 տարի:
Կրթական համալիրն ունենալու է հանրակացարանային և ուսումնական մասնաշենքեր, հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և տարածաշրջանում լինելու է բացառիկ: