|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էր:
Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նախարարը, որպեսզի գալիք ընտրություններին կրթական օջախները զերծ մնան քաղաքական թոհուբոհից, նախարարը պատասխանեց, որ հետաքրքիր է այն փաստը, որ ինքն ինչքան ստանձնել է կրթության նախարարի պաշտոնը, ընտրությունների նախաշեմ է եղել:
«Ես միշտ շրջաբերական եմ ուղարկել դպրոցների տնօրեններին, որ դպրոցը պետք է հնարավորինս զերծ պահել քաղաքական անցուդարձից, և ընտրական այս համակարգն ինձ հույս է տալիս: Տեսեք` ցանկացած ընտրատեղամասում յուրաքանչյուր կուսակցություն ռեյտինգայինով կարող է 12 թեկնածու առաջադրել, և այս շատության մեջ չես կարող ուղղորդել ծնողին, թե` գնա և ընտրիր այսինչ թեկնածունին, քանի որ կարող է ծնողն իր բարեկամն ունի ցուցակում»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ դպրոցի` դաշնակցական տնօրենների թիվն իր նախարարության օրոք երբեք չի աճել: «Իմ կարծիքով` եթե լծակներդ այդ կերպ ես օգտագործում, դա թուլացնում է տվյալ կուսակցությունը»,- ասաց Մկրտչյանը: