Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հարկավոր է բացահայտել ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչության եւ Հոլոքստի իրական մասշտաբները` ահաբեկչությանն ընդհանրապես վերջ տալու համար. այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադ:
«Եթե 9/11-ի եւ Հոլոքոստի «սեւ արկղերը» բացվեն, կբացահայտվեն նաեւ որոշ իրողություններ, սակայն ԱՄՆ-ը դա թույլ չի տա»,- ասել է նա Թեհրանում անցկացվող` ահաբեկչության դեմ պայքարին նվիրված երկօրյա միջազգային գագաթաժողովի ժամանակ:
Իրանի նախագահը նշել է, որ վերը նշված երկու գործողություններ էլ պատրվակ են եղել ԱՄՆ-ի համար` մահմեդականներին ճնշելու, միաժամանակ ահռելի տնտեսական շահ են բերել նրան` տարածաշրջանում պանիկա սփռելու միջոցով:
Ահմադինեժադը հայտարարել է, որ հարկավոր է ուսումնասիրել ահաբեկչության արմատները, նախքան դրա դեմ արդյունավետ պայքարելը, եւ ԱՄՆ-ին մեղադրել է միլիտարիզմի ու տարածաշրջանային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ:
Միջացառմանը մասնակցում են Աֆղանստանի, Իրաքի, Պակիստանի, Սուդանի, Տաջիկստանի նախագահները, նաեւ այլ երկրների փոխնախագահներ ու վարչապետեր, մոտ 80 երկրների տարածաշրջանային եւ միջազգային կառույցների փորձագետներ: