Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պաշտոնական հայտարարություն է տարածել Սպիտակ տան՝ օտարերկրյա ահաբեկիչների մուտքն ԱՄՆ թույլ չտալուն ուղղված հրամանագրի առնչությամբ:
Հանձնախմբի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հայտարարության մեջ կառույցն իր մտահոգությունն է հայտնել հրամանագրի շուրջ զարգացող իրավիճակի առնչությամբ՝ ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների և ընտանիքների վրա դրա թողած հետևանքների առումով։
Հայտարարության մեջ կառույցը հիշեցրել է հրամանագրի մասին, որի համաձայն` Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիները, անկախ նրանց կարգավիճակից, 90 օրով չեն կարող մուտք գործել ԱՄՆ սահմաններ:
Կառույցի հաղորդմամբ՝ դեռ հայտնի չէ իրավական գործողության ազդեցությունը ԱՄՆ քաղաքացի չհանդիսացողների վրա, սակայն իրենք շարունակում են աշխատանքը համապատասխան մարմինների, այդ թվում` Կոնգրեսի և Սպիտակ տան հետ:
Հանձնախումբը նաև երեք խորհուրդ է տվել հայերին:
1) Այն հայերը, որոնց բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մուտք գործելիս, կամ նրանք, որոնց թույլ չեն տվել վերադառնալ ԱՄՆ, կապվել հանձնաժողովի հետ և պատրաստ լինել տրամադրել որոշակի տեղեկատվություն։ Կառույցն իր հետ կապ հաստատելու էլ. հասցե և հեռախոսահամար է ներկայացրել:
2) Մինչև սահմանափակումների ամբողջ իրավական մասշտաբի և բնույթի ավելի հստականալը՝ ԱՄՆ Հայ դատի հանձախումբը խորհուրդ է տալիս Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից հայերին, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն, խուսափել ԱՄՆ-ից դուրս գալուց, քանի որ, անկախ իմիգրացիոն կարգավիճակից, նրանց կարող են թույլ չտալ վերադառնալ:
3) Հայ Դատի հանձնախումբն այդ հարցով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում քաղաքացիական և իրավական կազմակերպությունների հետ և հավելյալ տեղեկություններ ձեռք բերելու դեպքում կներկայացնի համայնքին:
«Որպես հայկական ծագումով ամերիկացիներ՝ հպարտ ներգաղթյալների համայնք, որոնցից շատերը Սիրիայում, Իրաքում, Իրանում և այս հրամանագրում նշված այլ երկրներում արմատներ ունեցող` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներից են, շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս նոր սահմանափակումների բարոյական, իրավական և մարդասիրական հետևանքների առնչությամբ։ Որպես հանրային քաղաքականության հարց՝ մենք հայտնում ենք մեր մտահոգություններն ինչպես Կոնգրեսին, այնպես էլ Սպիտակ տանը: Մենք հաստատակամ ենք մեր համայնքի շահերը պաշտպանելու հարցում և առաջ ենք մղելու մեր շահերը, որը ուժեղ Սփյուռք, պաշտպանված Հայաստան, ազատ Արցախ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձև ունենալու մեջ է»,- նշված է հայտարարությունում։