կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 22:15
Աշխարհ

Ամերիկյան շուրջ հարյուր կորպորացիա պաշտպանել է Թրամփի հրամանագրի դեմ տրված հայցը

Ամերիկյան շուրջ հարյուր կորպորացիա պաշտպանել է Թրամփի հրամանագրի դեմ տրված հայցը

Ամերիկյան գրեթե հարյուր կորպորացիա, ներառյալ Apple-ը, Facebook-ը, Google-ը, Microsoft-ը, Netflix-ը, Twitter-ը, Uber-ը, դատարանին փորձագիտական եզրակացություն են փոխանցել հաջակցություն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ տրված հայցի, հայտնել Է Washington Post թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է РИА Новости-ն:

Հրատարակության տվյալով՝ ընդհանուր առմամբ 97 ընկերություն համատեղ եզրակացություն են ներկայացրել վճռաբեկ դատարան, որում Թրամփի միգրացիոն հրամանագիրը որակել են «խտրական»:

«Հրամանագիրը խտրականություն է դնում ազգային և կրոնական սկզբունով: Այն մեր սահմանները փակում է աշխարհի ամենախոցելի մարդկանց համար, օրինակ, նրանց, ովքեր փախչում են պատերազմի ավերածություններից», - թերթերը մի հատված են մեջբերում եզրակացությունից:

Ընկերությունների եզրակացության մեջ նաև ընդգծվում է, որ միգրանտները և նրանց երեխաները մասնակցել են ավելի քան 200 ընկերությունների հիմնադրմանը, որոնք, նրանց տվյալի համաձայն, Fortune 500 list-ի վարկանիշում ընդգրկված են որպես ամենաշահութաբերներ:

«Դատարանը միգրանտների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը պետք է ճանաչի անօրինական», - նշվում է փորձագիտական եզրակացության մեջ: