կարևոր
6961 դիտում, 20 ժամ առաջ - 2025-05-11 13:05
Հասարակություն

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առաջ. փաստաբան

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առաջ. փաստաբան

Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել Զարուհի Փոստանջյանը։

«Ինձ փոխանցեցին, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ Աղեկյանը, նրան հանվացնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն, այդ գործողության և նրա նկատմամբ այլ գործողություններ կատարելու  ժամանակ Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և ոստիկանները ստիպված են եղել հրավիրել շտապ օգնություն, որից հետո Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են հիվանդանոց:

Այսինքն, ոստիկանությունը չի բավարարվել Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) առևանգմամբ, այլ նրան ցանկացել են նաև մերկ վիճակում տեսաձայնագրել:

Բացի այդ ոստիկան Կարեն Գևորգյանը սպառնացել  Լիլիթ Աղեկյանին, նշելով է, որ չի մոռանա` Լիլիթ Աղեկյանը միակ լրագրողն է, ով իր մասին գրել է:

Ի դեպ այս ոստիկանին  Գյումրիում ճանաչում են որպես մի անձի, ով ծառայության ժամերին, ծառայողական համազգեստով ռեստորաններում և սրճարաններում վայելում է հանգիստը:

Հարցեր ՀՀ ՆԳՆ նախարարին

Դո՞ւք եք հրաման արձակել, որ ձերբակալվածին զննության համար ոստիկանները հանվացնեն տեսախցիկի առջև և նրա մարմնի զննությունը տեսաձայանգրեն:

Եթե Դուք նման հրաման եք արձակել, ապա ե՞րբ և որտեղ է այն հրապարակված:

Եթե Դուք նման հրաման չեք արձակել, ապա ո՞վ է այդ հրամանի հեղինակը և ե՞րբ եք արձագանքելու Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ոստիկանների կողմից կատարված խոշտանգմանը:

Եթե Դուք կամ ձեր մերձավորը գտնվեր Լիլիթ Աղեկյանի վիճակում Դուք ի՞նչ կզգայիք, Դուք հաճույք կստանայի՞ք, թե խոշտագված կզգայիք»,- գրել է Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։