Միասին կարող ենք
կարևոր
1585 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-06 16:55
Հասարակություն

Տեսախցիկների առաջ ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրած ՔՊ-ի քարոզիչները մինչ օրս չեն ձերբակալվել․ լրագրող

Տեսախցիկների առաջ ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրած ՔՊ-ի քարոզիչները մինչ օրս չեն ձերբակալվել․ լրագրող

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Ամեն անգամ բարձր ծիծաղում եմ, երբ իրավապահների հերթական «սկանդալային» բացահայտումն եմ կարդում ընդդիմադիր ուժերի մասին:

Այդքան հրապարակումներ ենք անում ՔՊ-ական պաշտոնյաների վերաբերյալ՝ զրո գործընթաց: Գոնե իշխանամետ մի ակտիվիստի կձերբակալե՞ք, որ հանրությունը հավատա՝ օրենքը բոլորի համար է:

ՆԳ նախարար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, Քննչական կոմիտեի նախագահ՝ անհարմար չե՞ք զգում։

Տեսախցիկների առաջ ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրած ՔՊ-ի քարոզիչներին մինչ օրս չեք ձերբակալել, մարդկանց ծեծելու համար չեն պատժվել:

«Ուժեղ Հայաստանի» և «Հայաստան» դաշինքի աջակիցների ծեծի կադրերը հանրությունը տեսել է, ամոթ ունեցեք:

Պատկերացնո՞ւմ եք, եթե ծեծվածները ՔՊ-ականներ լինեին, ծեծողներն արդեն կալանավորված կլինեին, ՔՊ-ի պատգամավորներն իրար հերթ չտալով ստատուսներ կգրեին, կխոսեին արդարադատության և այլ գեղեցիկ բաների մասին:

Սիրելի քաղաքացիներ, դուք ապրում եք մի երկրում, որտեղ ՔՊ-ական լինելը փաստացի ազատում է պատասխանատվությունից, եթե ձեզ ՔՊ-ական է ծեծում, կամ իշխանության ներկայացուցիչ, մի՛ դիմեք իրավապահներին, անիմաստ է, անօգուտ է, չեն պատժելու, օրենքն իրենց դեպքում չի աշխատում: Հիշեք պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքը, երբ տեսախցիկների առաջ հարյուրավոր ոստիկաններ ծեծի ենթարկեցին, ու մնացին անպատիժ»: