| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ ձևավորված համագործակցության մակարդակը: Դեսպանը գոհունակություն է հայտնել ԵՄ պատվիրակության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործով կատարված քննության արյունքների կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել քննությանը։
ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է բազմակողմանի քննության իրականացումը՝ ԵՄ-ի կողմից իրականացված այլ դրամաշնորհների ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ և ընդգծել մեղսակից բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են հնարավոր իրավախախտումները կանխելու, իսկ արձանագրվելու դեպքում դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը։ ՀՀ ՔԿ նախագահը կարեւորել է ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց իրազեկվածության ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը և տեղեկացրել, որ հանձնարարել է նախորդ ընտրություններում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի արդյունքներով մշակել միջնորդություն՝
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկելու համար՝ նախկինում արձանագրված թերացումները բացառելու նպատակով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները։