Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և պատիվ համարել նման փորձառու գործընկերոջ հետ համագործակցելը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու առանցքային նշանակություն ունեցող՝ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Հակակոռուպցիոն և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների նախագծերը պատրաստ են, առաջիկայում կհաստատվեն Կառավարության կողմից և կմտնեն գործնական փուլ:
Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: