| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի տնօրեն Կարեն Գեւորգյանը, որը մտերիմ հարաբերություններ ուներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ եւ նրա հովանավորությամբ պատրաստվում էր Աշտարակի քաղաքապետ դառնալ, «Հրապարակ»-ի տեղեկություններով, ծանր կացության մեջ է հայտնվել: Նա ռեստորանային համալիրի 51 տոկոս փայաբաժինը որոշել է վաճառել Աղվան Գառնիկիչին՝ պայմանավորվելով, որ նա 1,5 միլիոն դոլարի ներդրում կանի իր բիզնեսում եւ երկրորդ շունչ կտա համալիրին: Պարոն Հովսեփյանը, սակայն, փայաբաժինը ոչ թե իր անունով է ձեւակերպել, այլ խնամու՝ Գարեգին Նուշիկյանի:
Ձորի Կարիկը, փաստորեն, միամտություն է ունեցել ներդրումների մասը պատշաճ չձեւակերպելու: Հավանաբար՝ վստահել է պարտնյորների բանավոր խոսքին եւ «քաշվել»: Նոր փայատերը բավարարվել է ընդամենը մի 200 հազար դոլար ներդրումով եւ հրաժարվում է մնացած գումարը դնել գործի մեջ:
Թերթի թղթակցի հետ զրույցում պատգամավոր Գարեգին Նուշիկյանը հաստատել է թերթի տեղեկությունը՝ ասելով, որ այս տարի ինքը ձեռք է բերել «Աշտարակի ձոր» ռեստորանի բաժնեմասը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել. «Միայն կարող եմ հաստատել, որ՝ այո, կա նման բան, եւ գործարքը կատարվել է փոխադարձ համաձայնության միջոցով, որեւէ խնդիր չկա»:
Լուրն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: