կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 15:50
Տարածաշրջան

Թուրքիայում ձերբակալվել է 13-ամյա դստերը բռնաբարած հայրը

Թուրքիայում ձերբակալվել է 13-ամյա դստերը բռնաբարած հայրը
Թուրքիայի Մանիսա նահանգում ձերբակալվել է 13-ամյա դստերը երեք տարի շարունակ բռնաբարած 52-ամյա հայրը:

Ըստ Haberturk-ի՝ բռնաբարության մասին հայտնի է դարձել, երբ երեխան այդ մասին պատմել է եղբորը: Վերջինս քրոջը տարել է ոստիկանություն: Տունը հետախուզելուց հետո ամեն ինչ բացահայտվել է: 52-ամյա Յ.Ք.-ն ձերբակալվել է եղբոր տանը: