կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 11:30
Հասարակություն

Հայրը բռնաբարել է 15-ամյա դստերը

Հայրը բռնաբարել է 15-ամյա դստերը

41-ամյա հայ տղամարդը մեղադրվում է մեկ տարի շարունակ անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, դստերը բռնաբարելու և խոշտանգելու մեջ. հայտնում է «Փաստինֆո»-ն:

 

«Ըստ մեղադրանքի՝ ներկայումս 16-ամյա աղջկա նկատմամբ հոր կողմից անառակաբարո գործողությունները կատարվել են դեռևս 2013թ. դեկտեմբեր ամսից սկսած, երբ աղջիկը 14 տարեկան է եղել:

 

Մասնավորապես, հայրը դստերը պոռնկագրական տեսաֆիլմեր և նկարներ է ցուցադրել, սեռական կյանքին վերաբերվող հարցերի շուրջ լկտի զրույց է տարել, անպարկեշտ ձևով հպվել նրա մարմնի տարբեր մասերին, շոյել սեռական օրգանները, նպատակ ունենալով գրգռել երեխայի սեռական բնազդը՝ նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացրել և բավարարել սեփական սեռական պահանջմունքները:

 

Իսկ արդեն ամիսներ անց՝ 2014թ. ամռանը, հայրը խոշտանգել է անչափահաս դստերը, պարբերաբար ծեծել և երկարատև ժամանակով սահմանափակել է վերջինիս շփումները՝ հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ: Այսքանից հետո էլ դստեր նկատմամբ բռնության կիրառմամբ, սպառնալիքների ազդեցության տակ իր անձնական ավտոմեքենայի մեջ բռնելով դստեր ձեռքերից՝ փակել է նրա բերանը և բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունեցել նրա հետ»,- կարդում ենք կայքում:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: