|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կիևում ի հայտ է եկել 83-ամյա մի թոշակառու, ով պնդում է, թե երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հայրն է. հայտնում է Сегодня-ն:
Ըստ գործակալության` Վլադիմիր Բելին մայրաքաղաք է ժամանել Խմելնիցկի շրջանից: Նա պատմել է, որ արդեն եղել է Խարկովում, որտեղ կալանքի տակ է գտնվում Յուլիան, իսկ այժմ ժամանել է Կիև, որպեսզի օգնի դստերն ազատվել բանտից:
Բելին նաև նշել է, որ իրենք արտաքինով շատ նման են, և իրեն ու Յուլիային տեսնողը միանգամից կհասկանա, որ իրենք հարազատներ են:
Տիմոշենկոյի մորաքույրը, իր հերթին, հայտարարել է, որ Տիմոշենկոյի հարազատ հայրը մահացել է, իսկ այդ ինքնակոչն ուղղակի հոգեկան հիվանդ է: