|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում շարունակվում են անմարդկային սպանությունները: Բեյլիքդուզու շրջանում տղա երեխա ցանկացող հայրը դաժանորեն սպանել է իր 6 ամսական դստերը՝ պատերին հարվածելով:
Ըստ Hurriyet-ի՝ 6 ամիս շարունակ հանցագործը աղջիկ երեխա ծնելու համար մեղադրել է կնոջը: Երեկ «շատ է լացում» ասելով՝ նա երեխային հարվածել է պատերին: Տեսնելով, որ երեխան անշարժ պառկած է գետնին, նա զանգահարել է շտապօգնության, բժիշկները, սակայն, հաստատել են երեխայի մահը: Հանցագործը, սպառնալով կնոջը, ոստիկաններին պատմել է, թե երեխան ընկել է գետնին: Երեխայի հուղարկավորությունից հետո կնոջ քույրը դիմել է ոստիկանության՝ պատմելով ճշմարտությունը: