|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դաղստանում հայրն իր 14-ամյա աղջկան խեղդամահ է արել, երբ իմացել է, որ նա պատրաստվում է ամուսնանալ. տեղեկացնում է Lifenews-ը:
Ըստ կայքի` աղջիկը մի քանի օր տուն չի գնացել, իսկ վերադառնալուց հետո հորն ասել է, որ արդեն 6 ամիս է` հանդիպում է սիրած տղայի հետ, և որ երեկոյան նա իր ծնողների հետ գալու է իր ձեռքը խնդրելու:
Հայրը, որը կտրականապես դեմ է եղել նրան, որ դուստրը հանդիպի 38 տարեկան տղամարդու հետ, բարկության պահին խեղդել է դստերը, ապա դիակը պահել տան մոտակայքում: Միայն դիակը հայտնաբերելուց հետո է տղամարդը խոստովանել իր մեղքը: