Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ֆեյսբուքում» գրում է.
«Սյուզան Ջաղինյանը իշխանություններին մեղադրում է տարիներ շարունակ տևած անարդարություններով՝ իր հետ տեղի ունեցածն անվանելով մղձավանջ, քանի որ անձնագրային բաժանմունքից պարզել է, որ ինքը մահացած է՝ մահացած լինելն ու ապրելը համարելով օրինաչափ:
Մինչ իշխանությանը մեղադրելը անհրաժեշտ էր ամեն ինչ սկսել ներսից, սեփական տնից:
2011թ. մարտի 22-ին անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Վոլոդյա Ջաղինյանի դիմումը՝ դատարանի վճռով մահացած ճանաչված դստերը հաշվառումից հանելու գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ կառավարության 2005 թվականի հուլսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի համաձայն անձի անհատական տվյալներն արխիվացվում են դատարանի որոշմամբ մահացած ճանաչելու դեպքում:
Հիմք ընդունելով Վ.Ջաղինյանի կողմից ներկայացրած դատարանի վճիռը՝ Ս.Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ, վերջինս հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից:
Ընդ որում մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաև գործ անհայտ բացակայող ճանաչելու մասով և համապատասխան վճիռ:
Մեկնաբանությունները թողնենք հանրությանը»:
Նշենք, որ Սյուզան Ջաղինյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ 2010 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան, վճիռ է կայացվել իրեն մահացած ճանաչելու վերաբերյալ: Անձը տեղեկացել է այդ մասին միայն 2011 թվականին, երբ ցանկացել է մեկնել այլ երկիր՝ աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Այժմ նա դիմել է Եվրադատարան` իր խախտված իրավունքները վերականգնելու պահանջով: Ջաղինյանը դիմել է նաեւ Ադրբեջանի իշխանություններին` այդ երկրի քաղաքացիություն ստանալու համար: