կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 15:00
Հասարակություն

Freedom House-ը` Հայաստանի մամուլի ազատության մասին

Freedom House-ը` Հայաստանի մամուլի ազատության մասին

Freedom House-ը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, որի` Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ մեզ մոտ ԶԼՄ-ներն ունեն խոսքի սահմանափակումներ: Ըստ այդմ` Հայաստանում մամուլը մասամբ ազատ է:

 

«Երկրի իշխանությունները ոչ պաշտոնական կերպով խոչընդոտում են մամուլի ազատությունը: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը միակն է, որը ունի կառավարական կապեր: 2010 թվականի հունիսին ԱԺ-ն նոր օրինագիծ ընդունեց, որի արդյունքում հեռուստաընկերությունների թիվը կրճատեց` հասնելով 18-ի:

 

Այդ օրինագծի պատճառով «Գալա» հեռուստաընկերությունը կորցրեց իր արտոնագիրը, քանի որ մշտապես քննադատում էր կառավարությանը: 2011 թվականին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ում ձերբակալել էին 2008 թվականին, ազատեցին համաներման ժամանակ»,-նշված է Freedom House-ի զեկույցում: