կարևոր
1042 դիտում, 11 ժամ առաջ - 2024-12-25 19:52
Քաղաքական

Զախարովան պատասխանել է՝ «Թուրքիայի դրոշը ծածանվում է այնտեղ, որտեղ ավելի վաղ ծածանվում էր Ռուսաստանի դրոշը» հարցին

Զախարովան պատասխանել է՝ «Թուրքիայի դրոշը ծածանվում է այնտեղ, որտեղ ավելի վաղ ծածանվում էր Ռուսաստանի դրոշը» հարցին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 25-ի ճեպազրույցում պատասխանել է «Թուրքիայի դրոշը ծածանվում է այնտեղ, որտեղ ավելի վաղ ծածանվում էր Ռուսաստանի դրոշը» հայ լրագրողի հարցին:

«Ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիայի գործողությունների արդյունքում բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ ծածանվել է Ռուսաստանի դրոշը, ինչ-ինչ պատճառներով սկսել է ծածանվել թուրքական դրոշը։ Սկզբում դա Ղարաբաղն էր, հիմա՝ Սիրիան։ Ցանկալի կլիներ հասկանալ»,- հարցրել է լրագրողը։

«Ես չհասկացա: Իսկ որտե՞ղ է ծածանվում Թուրքիայի դրոշը, բացի Սիրիայից»,- հարցրեց Մարիա Զախարովան։

«Դե Ղարաբաղում, օրինակ, Շուշիում և այլ վայրերում»,- ասաց լրագրողը։

«Ինչքան հասկանում եմ, Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Այսինքն՝ կարծես թե համաձայն եք Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի դրոշի հետ։ Չե՞ք ուզում հարցնել: Ձեզ մոտ ամեն ինչ կարծես թե պարզ է»,- պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Ես Հայաստանի այն քաղաքացիներից եմ, ովքեր կտրականապես համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի ճանաչման մասին ձեր հնչեցրած մտքի հետ»,- արձագանքել է լրագրողը։

Իր հերթին, Մարիա Զախարովան նշել է, որ ավելի վաղ հստակորեն բարձրաձայնել է այս հարցի առնչությամբ հենց Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը։

«Ես բարձրաձայնել եմ, կներեք, ոչ թե դրա առնչությամբ մեր վերաբերմունքը, այլ բարձրաձայնել եմ այս հարցում Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը։ Ես բարձրաձայնեցի այն որոշումները, որոնք ընդունվել են Հայաստանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Մարիա Զախարովան տարակուսել է՝ ինչու է լրագրողը ուզում եք հստակեցնել մի երկրի վերաբերմունքը մեկ այլ երկրի գործողություններին։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանը ողբերգություն է ապրում: Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ ՌԴ զինված ուժերը երկար տարիներ այդ երկիրը և ամբողջ տարածաշրջանը հետ են պահել իրավիճակի վատթարացումից։

«Նորից եմ ասում, որ մենք պետք է ամեն ինչ ընդհանուր առմամբ բնութագրենք որպես իրադարձությունների ողբերգական զարգացում։ Եվ ամեն ինչ պետք է անել, որպեսզի խուսափենք, դե, գոնե մեր կողմից, դա արվել է այս տարիների ընթացքում, որպեսզի խուսափենք իրավիճակի սրումից, դրա վատթարացումից»,-շեշտել է Զախարովան։

«Համաձայն եմ ձեզ հետ, որ Ռուսաստանն ամեն ինչ արեց էսկալացիա թույլ չտալու համար, բայց մեկ այլ երկիր, կոնկրետ երկիր, ամեն ինչ անում է, որ այդ էսկալացիան լինի»,- ասել է լրագրողը։

«Դե, ինձ թվում է, որ այդ դեպքում նման հարցերը պետք է ուղղել այլ երկրին»,-պատասխանել է Զախարովան: