կարևոր
3253 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-10 10:47
Քաղաքական

Ցանկանում են ամբողջովին կախել «կրյուչոկից». «Փաստ»

Ցանկանում են ամբողջովին կախել «կրյուչոկից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում մանրամասն ստուգումներ են իրականացվում, այդ թվում՝ ՊՎԾ կողմից: Պետական գերատեսչություններում ստուգումներն, իհարկե, նորություն չեն: Սակայն, իշխանական մեր աղբյուրի պնդմամբ, ներկայիս ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն, այսպես ասած, «բռի մեջ պահել» պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և նրան ամբողջովին կախել Նիկոլ Փաշինյանի «կրյուչոկից», իսկ հետագայում որևէ հարմար պահի ազատել նախարարի պաշտոնից:

Այդպիսով, Փաշինյանը մի քանի հարց կլուծի՝ զսպել Պապիկյանի ինքնուրույնության դրսևորումները թե՛ կուսակցության մեջ, թե՛ ՊՆ-ում, հատկապես հաշվի առնելով այն տեղեկությունները, որ Պապիկյանը համարվում է Փաշինյանի պաշտոնի երկու հավակնորդներից մեկը, եթե վերջինիս հետագա պաշտոնավարումն այլևս անհնար լինի, ինչպես նաև ունենալ անվերապահ, լիարժեք վերահսկողություն ՊՆ-ում: Մեր աղբյուրի պատմելով՝ այս ամենը հիանալի հասկանում է Պապիկյանը, որն իր «խաղն» է սկսել:

Ի մասնավորի, ըստ մեր տեղեկությունների, նա մեկնել է Մոսկվա՝ ակնկալելով ստանալ իր պաշտոնակից Շոյգուի աջակցությունը: Արտաքին աշխարհից, մասնավորապես Մոսկվայից աջակցություն ստանալու համար, սակայն, փոքր-ինչ ժամանակ է պետք լինելու, իսկ մինչ այդ Պապիկյանը, ըստ քպական մեր զրուցակցի, փորձելու է իր մարդկանցով ՔՊ-ում իր դիրքերն ավելի ամրացնել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում