|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Մանչեսթեր Յունայթեդ» -ի 39-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով ևս 1 տարով երկարաձգել է ակումբի հետ իր պայմանագիրը, պատմել է, թե ինչու որոշեց խաղակոշիկները չկախել մեխից:
«Ես ինձ հիանալի եմ զգում և վայելում եմ ֆուտբոլը: Այսպիսի զգացողություն երբեք չեմ ունեցել: Բացի այդ` ամենակարևորը` զգում եմ, որ իմ ներդրումն ունեմ ֆուտբոլում և օգնում եմ իմ թիմին հաջողությունների հասնել», - ասել է Ռայանը:
Տեղեկացնենք, որ հաջորդ խաղաշրջանում Ռայան Գիգզը «Ման Յունայթեդ»-ի կազմում կարող է անցկացնել իր 1000-րդ հանդիպումը: