Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արգենտինայի հայ համայնքի կառույցները համատեղ հայտարարություն են տարածել` դեմ հանդես գալով այդ Հարավային Ամերիկա և մասնավորապես Արգենտինա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կատարելիք այցին: Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է, որ Չավուշօղլուն ոչ միայն մարդկության դեմ հանցագործություններ կատարած պետության ներկայացուցիչ է, այլև Թուրքիայի կողմից որդեգրված ժխտողական քաղաքականության «գործադիր ձեռքը»:
«Չավուշօղլուն իր աշխատանքը նվիրել է բոլոր նրանց նվաստացմանը, ովքեր ճանաչում են կամ ուղղակի արտասանում են «Հայոց ցեղասպանություն» բառերը, ինչպես օրինակ Ռուսաստանի, Եվրոպական խորհրդարանի կամ Վատիկանի դեպքերում 2015թ-ին կամ Գերմանիայի և ԱՄՆ-ի դեպքերում 2016թ-ին»,- նշված է հայտարարության մեջ: Արգենտինահայերը նաև շեշտում են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը զբաղված է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրաքննության քաղաքականության արտահանմամբ:
«Սա հիմնավորվում է թուրքական դիվանագիտության լոբբիստական ջանքերով` ուղղված Հարավային Ամերիկայի երկրներում հայ ժողովրդի համերաշխ ջանքերի խաթարմանը»,- նշված է հայտարարության մեջ: