|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հունաստանի հնագիտական կենտրոնական խորհրդի անդամները միաձայն դեմ են արտահայտվել Ակրոպոլիսում Gucci-ի նորաձևության ցուցադրությանը. հայտնում է РИА Новости-ն:
«Ակրոպոլիսի հուշարձանների հատուկ մշակութային բնույթը չի համապատասխանում նման իրադարձությանը, քանի որ դրանք համաշխարհային ժառանգության եզակի նմուշներ են»,- ասվում է որոշման մեջ:
Gucci ընկերությունը խնդրել էր թույլատրել Ակրոպոլիսում ցուցադրել իր Gucci Cruz 2018 հավաքածուն: Դեֆիլեն ծրագրվում էր անցկացնել Պարթենոնի և Էրեխթեյոնի միջև 2017-ի հունիսի 1-ին, պետք է հրավիրվեր 300 հյուր: Որպես Հունաստանի մշակութային ժառանգության նկատմամբ իր հարգանքի հավաստիք` ընկերությունը պատրաստ էր 2 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրել Ակրոպոլիսում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Ի դեպ, այլ վայրում, օրինակ` Զևսի տաճարի մոտ միջոցառումն անցկացնելու առաջարկը Gucci-ին չի հետաքրքրել:
Նշենք, որ անցյալ տարի ընկերությունը ցուցադրություն էր կազմակերպել Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում: